Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ 12 «Կալաշնիկով» և 9 գնդացիր (ֆոտո, տեսանյութ)

Գագիկ Շամշյանը հայտնում է

Այսօր՝ փետրվարի 29-ին, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք–զինամթերք։

Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ճշտելու նպատակով ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ՝ Նոր-Նորքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Օպերատիվ խումբը բաժանվում է նաև մի քանի խմբերի, որոնք ղեկավարել են Նոր-Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի, ոստիկանության Նոր-Նորքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Մեխակյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Գևորգյանի, Ավանի բաժանմունքի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված օպերատիվ խմբերը մի քանի օր օպերատիվ–հետախուզական աշխատանքներ են կատարել և երբ համոզվել են, որ արդեն տեղեկությունները հավաստի են, դիմել են Երևանի Ավան, Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ ստացել են խուզարկության որոշում։

Քիչ առաջ ստանալով դատարանի թույլատրության որոշումը՝ Նոր-Նորքի ոստիկանները Մոլդովական 12 հասցեում գտնվող նախկին կաթսայատանը կից շինության մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք–զինամթերք, այդ թվում՝ 12 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակներով, 9 հատ «ПK» տեսակի գնդացիր, 4 հատ հակատանկային ականանետ, СВД տեսակի հրազեն՝ դիպուկահարի հարմարանքներով, 4 տասնյակից ավելի F1 տեսակի նռնակներ և մեծ քանակությամբ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ։ Հայտնաբերվել են նաև մեծ քանակի «Ամունալ» և «Տրոտիլ» տեսակի պայթուցիկներ՝ իրենց պայթուցիչներով։

Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ հայտնաբերված զենք–զինամթերքն այնքան շատ է, որ չի կարողանում թվարկել ամբողջական կազմը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները կես–կատակ կես–լուրջ պատմում էին, որ  հայտնաբերված զենք–զինամթերքով կարելի է զինել մի ամբողջ բանակային կորպուս։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները կազմակերելու համար ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ Գևորգ Գևորգյանը։ Քննիչների հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ սակրավորները։ Այս պահին ոստիկանության Նոր-Նորքի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ընթերականների ներկայությամբ դեպքի վայրում խուզարկության արձանագրություն են կազմում։ Ի դեպ, հայտնաբերված զենքն ու զինամթերքը գտնվում է բնակելի տարածքներին շատ մոտ և եթե ոստիկանությունը չհայտնաբերեր նշվածը, հնարավոր է՝ տեղի ունենար պայթյուն, ինչն ավելի ողբերգական հետևանքներ կունենար։ Առգրավված ողջ զենք–զինամթերքն ուղարկվելու է ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն։

Նշված շինությունը պատկանում է Երևանի բնակիչ, Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանի պարետ, 47-ամյա Արշավիր Կարապետյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողն այս պահին որոշ մանրամասներ չի հայտնում։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր–ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

{gallery}shamshyan/zinanoc{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված