Ավտովթար Վայոց ձորում. կա վիրավոր
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ–ի հատվածում՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, իրար են բախվել Արտաշատ քաղաքի Երևանյան 5/11 հասցեի բնակիչ, 50–ամյա Յուրիկ Յուզբաշյանի վարած «ՎԱԶ 21081» մակնիշի 07 ՕՍ 782 համարանիշի և Գորիս քաղաքի Նարեկացու 17 հասցեի բնակիչ, 29-ամյա Արշակ Հարությունյանի վարած «Մերսեդես» մակնիշի 27 ՕՏ 522 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 21081»–ի վարորդ Յ. Յուզբաշյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է Վայքի քաղաքային հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և հետաքննիչ Ֆեդյա Ավագյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի քննչական բաժնի ավագ քննիչ Ժիրայր Հովակիմյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի տուգանային հրապարակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել