Ավտովթար Արարատում. կա 7 վիրավոր, այդ թվում` երեքը երեխաներ
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ` հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանվելյանը, վարելով «Ագա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 4930 համարանիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Դալար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե պատին:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ` 21-ամյա Անի Հայրապետյանը, 2-ամյա զույգ եղբայրներ Արտյոմ և Գևորգ Հայրապետյանները, 21-ամյա Ռոման Հայրապետյանը, 25-ամյա Ստելլա Սարգսյանը, 5-ամյա Առուշան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխեվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել