Ըստ Խաչիկ Ասրյանի` ՀՀ առաջին նախագահը մայրամուտն է, երրորդը` արևածագը (Ֆոտոշարք)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես Ազատության հրապարակից Լուրեր.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մարտի 4-ին, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հ/կ-ն կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ և շուրջ 13 հազար անդամների մասնակցությամբ հավաք անցկացրեց Ազատության հրապարակում, այնուհետեւ երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ, ինչի հետևանքով մի քանի ժամ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը կաթվածահար վիճակում էր:
Խաչիկ Ասրյան նշեց, որ իրենց «Հայոց պետականություն-ազգային բանակ-Հայոց նախագահ» կարգախոսի կրողը պետք է լինի յուրաքանչյուր հայ մարդը:
Համեմատելով իրենց հավաքի և օրեր առաջ տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի թվական տվյալները` Խաչիկ Ասրյանը հանգեց հետևյալ եզրակացությանը. «Խորտակվող նավը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր կողքին կանգնած 18 կուսակցություններով միասին արդեն իսկ մայրամուտ են: Իսկ արևածագը՝ Հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որի կողքին արծիվները բաց աչքերով կանգնել, կանգնած եւ կանգնելու են»:
{gallery}shamshyan/arcivner{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ