4 ավտոմեքենա է բախվել իրար (տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Սեբաստիա փողոցում:
4 ավտոմեքենա՝ «ՎԱԶ 2106» մակնիշի 27 ՏՕ 585 համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 23 18 համարանիշի, «ԼԱԴԱ 110» մակնիշի 20 ՕՍ 727 համարանիշի և «ՎԱԶ21014» մակնիշի 29 ՍՏ
143 համարանիշի ավտոմեքենանները բախվել են իրար:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Դեպքի վայրում աշխատանքները կատարում էր ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել