Ոստիկանապետի նշանակումից հետո Կարեն Բաբայանը հրաժարական է տվել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ առանց սպասելու Վովա Գասպարյանի նշանակման մասին պաշտոնական հայտարարությանը, զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ» մականունով Կարեն Բաբայանը:
Նա այսօր առավոտյան իր աշխատակիցների մասնակցությամբ ժողով է արել ու հայտարարել, թե Գասպարյանի հետ չի պատրաստվում աշխատել եւ հրաժարական է տալիս:
Աշխատանքից ազատվելու դիմումը նա ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Հիշեցնենք, որ Կարեն Բաբայանը ժամանակին աշխատում էր Ռազմական ոստիկանությունում և սկզբնական շրջանում շատ ջերմ հարաբերություններ ուներ այն ժամանակ ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանի հետ. նույնիսկ համարվում էր վերջինիս «հովանավորյալը»: Սակայն նրանց միջև հարաբերությունները սրվեցին, և Կարեն Բաբայանը ՌՈ-ից ազատվելու դիմում ներկայացրեց:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել