Բացառիկ տեսանյութ Գագիկ Շամշյանի տեսադարանից՝ ավտովթարի պահը, երբ իրար են բախվում «Պորշ Կայեն»-ը և ավտոբուսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Հիշեցնենք որ ինչպես դեպքի վայրից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում 41-ամյա Արթուր Ավետիսյանը, վարելով «Պորշ Կայեն» մակնիշի 55 OP 515 համարանիշի ավտոմեքենան, բախվել էր 47-ամյա Արսեն Մելքոնյանի վարած «Զանդա» մակնիշի 4190Տ համարանիշի թիվ 36 ավտոբուսին:
Արսեն Մելքոնյանն աշխատում է «Տիգրան» ՍՊԸ-ում` որպես վարորդ:
Վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել ավտոբուսի ուղևորներ 52-ամյա Նելլի Արշակյանը, 34-ամյա Լիանա Խաչատրյանը, 33-ամյա Աննա Մկրտչյանը, 25-ամյա Վահան Կարապետյանը և 18-ամյա Մարտիկ Ավետիսյանը: Այսօր ֆոտոլրագրողը իր տեսադարանից ԼՈՒՐԵՐ.com-ին է տրամադրել բացառիկ տեսանյութ վթարի պահից, երբ «Պորշ Կայեն»-ն ու թիվ 36 ավտոբուսը բախվում են իրար: Տեսանյութերի հեղինակային իրավունքները՝ Գագիկ Շամշյանինն են:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել