Ավտովթար էջմիածնում. «Պազ»–ն ու տաքսին բախվել են իրար. կա վիրավոր (Ֆոտո)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Տաճարի դիմաց, իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 45-ամյա Սպարտակ Գրիգորյանի վարած «Պազ» մակնիշի 29 ԼՍ 821 համարանիշի և 46-ամյա Արմեն Ասատրյանի վարած, տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 7760 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդ Ա. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Ավդոյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
{gallery}shamshyan/ejmiatsin0803{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ