Արմավիրի մարզում իրար են բախվել «Օպել վեկտրա»–ն ու «ԳԱԶ 2410»–ը. կա վիրավոր
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկավան գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Հարությունյանի վարած «Օպել վեկտրա» մակնիշի 04 ՏՕ 136 համարանիշի և նույն մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 51-ամյա Սուրեն Հովսեփյանի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի 01 ՍՏ 993 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Օպել»–ի ուղևոր, 30-ամյա Ազիզ Դումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Հովհաննես Ներսիսյանի և հետաքննիչ Էդգար Նազարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Դալլաքյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել