Դժբախտ պատահար Սյունիքի մարզում. վարորդը հիվանդանոցում մահացել է
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 10-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ Սիրակ Գրիգորյանը, վարելով «ԿԱՄԱԶ 53212» մակնիշի 24 ՏՕ 175 համարանիշի ավտոմեքենան Երևան–Երասխ–Մեղրի–Իրանի իսլամական հանրապետություն ավտոճանապարհի 253 կմ հատվածում, ավտոմեքենայի արգելակների խափանման պատճառով կայանում է ավտոմեքենան և փորձում կարգավորել արգելակները։ Կարգավորման ժամանակ բեռնատարը շարժվում է դեպի իր կողմը և անցնում նրա մարմնի վրայով։ Վիրավորված վիճակում Ս. Գրիգորյանը տեղափոխվում է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ էլ վերակենդանացման բաժանմունքում 1.5 ժամ անց մահանում է։
Դեպքի վայրում են եղել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում քննիչ Հովիկ Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ