ԱՊՊԱ-ի պատասխանը՝ վարորդներին. «Էս վթարը մեր վրով չի, զանգեք ԳԱՅ-ի» (Ֆոտո, տեսանյութ)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ մարտի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում (Կիևյան կամուրջի տակ) իրար են բախվել միանգամից 7 ավտոտրանսպորտային միջոց: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր ժամանած ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, տեսնելով վթարը, վարորդներին հայտնեցին, որ «Մենք մենակ նկարելու տերն ենք. էս վթարը մեր վրով չի, զանգեք թող «ԳԱՅ»-ին գա»:
Ու ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները վթարված ավտոմեքենաները նկարելուց հետո հեռացան: Միայն մի քանի ժամ անց ժամանեց Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը:
Փաստի առթիվ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
{gallery}shamshyan/7meqena1203{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ