Իրար են բախվել «Ֆոլկսվագեն Տուարեգ»–ն ու «ՎԱԶ 2107»–ը. կա 3 վիրավոր
Գագիկ Շամշյանը հայտնում է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 12-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 24 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել 34-ամյա Գագիկ Գրիգորյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 59 ՏՍ 999 համարանիշի և 54-ամյա Հակոբ Պողոսյանի վարած, «Սվիտ վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 0896 համարանիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդն ու նրա ուղևորներ 79-ամյա Սիրանուշ Մանուկյանը և Ալեքսան Պետրոսյանը, ում ծննդյան թվականը ճշտվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել