Երիտասարդ աղջիկը «Հունդայի»–ով վրաերթի է ենթարկել երիտասարդ տղային (Ֆոտո)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ մարտի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մայա Թոխանյանը, վարելով «Հունդայի Վերակրուզ» մակնիշի 571 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենան, Երվանդ Քոչարի 1-ին շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արմեն Պառավյանին։ Ա. Պառավյանը վրաերթի վայրից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշի օրթոպեդիայի և վնասքաբանության կենտրոն։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցների օպերատիվ և բացատրական գործողությունների արդյունքում, քիչ առաջ Մ. Թոխանյանն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Նա բաժանմունք էր եկել իր կողմից վարած «Հունդայի» ավտոմեքենայով, որով որ վրաերթ էր կատարել։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Մարաշի բաժանմունքում ստեղծված նյութերը կուղարկվեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
{gallery}shamshyan/hyundaivraert{/gallery}


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ