86-ամյա ծերունին ինքնասպան է եղել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել է, որ նույն գյուղի բնակիչ, 86-ամյա թոշակառու Ժորժիկ Հունանյանն ինքնասպանություն է գործել։
Ինչպես Լուրեր.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ Ժ. Հունանյանն իրենց տան մետաղյա խողովակից կախվելու եղանակով ինքնասպան է եղել։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել