Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Դիվանագիտական առաքելություններ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Խորվաթիայի արտգործնախարար Վեսնա Պուսիչին։ Նախարարներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, կարևորել միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, արտաքին քաղ աքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։
Նախարար Նալբանդյանը Վեսնա Պուսիչին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։
Երկխոսությունը շարունակելու նպատակով նախարար Պուսիչը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է այցելել Խորվաթիա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)