ԴԱՀԿ պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Սերբիա
Դիվանագիտական առաքելություններ
Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն' քաղաք Բելգրադ:
Ինչպես տեղեկացնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, այցի նպատակն է ծանոթանալ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի փորձին և քննարկել ոլորտում հայ-սերբական համագործակցության հեռանկարները:
2014թ. աշնանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Սերբիայի պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը, ձեռքբերումներին և համագործակցության հնարավոր հեռանկարներին: Պատվիրակները մասնավորապես հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հայաստանյան փորձով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)