Քուվեյթի վարչապետը նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան
Դիվանագիտական առաքելություններ
Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի վարչապետ, Նորին վսեմություն շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահը: Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հանձնել է վերջինիս շնորհակալական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:
Շնորհակալությամբ ընդունելով ՀՀ վարչապետի հրավերը' վարչապետ Ալ Սաբահը հայտնել է առաջիկայում անպայման Հայաստան այցելելու իր պատրաստակամությունը: Քուվեյթի վարչապետը գոհունակությամբ է նշել Հայաստանի և Քուվեյթի միջև ջերմ բարեկամական փոխգործակցության առկայությունը և կարևորել ակտիվ փոխայցելությունների դերն այդ փոխգործակցության առավել խորացման և սերտացման գործում:
Վարչապետ Ալ Սաբահն ընդգծել է նաև ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրականացման կարևորությունը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բազում ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
Երկուստեք ընդգծվել է երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը և կարևորվել բազում ուղղություններով համագործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա ջանքերի գործադրումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային արդի խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)