Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 11-ին պաշտոնական այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ խաղաղապահներին և հանդիպելու է առաքելության մասնակցող ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:
Նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և Լիբանանում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)