ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավոր ներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը և Արտակ Դավթյանը:
Ապրիլի 16-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երկկողմ հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Նույն օրը ԱԺ փոխնախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա նաև Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)