Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են եղել ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հայկ Բաբուխանյանը եւ Հովհաննես Սահակյանը: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը պարգեւատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ խորհրդի պատվոգրով:
Նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» միջոցառմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)