Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել 

Բանաձևն ուղերձ է Թուրքիային՝ ճանաչելու Ցեղասպանությունը և ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների հաշտեցման համար. Նալբանդյան

Դիվանագիտական առաքելություններ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում ապրիլի 20-ին մասնակցել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթ ունենալով հանդիպմանը' Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. «Ինչպես նախատեսված էր վիլնյուսյան գագաժողովում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրում, մենք աշխատել ենք մեր հարաբերությունների նոր իրավական հիմքի ստեղծման ուղղությամբ ։ Մարտի 16-ին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հիմքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, և մենք կսկսենք բանակցությունները»։

Խոսելով Հայաստան-Եվրոպական միություն քաղաքական երկխոսության մասին' նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին ամսվա ընթացքում այն բավականին հագեցած էր. «Մարտի կեսին հանձնակատար Հանն այցելեց Երևան և հանդիպումներ ունեցավ Նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Երկուստեք վերահաստատեցինք համապարփակ գործընկերություն ունենալու մեր ցանկությունը։ Այդ նույն օրերին Երևանում ընթանում էր Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի չորրորդ 4-րդ լիագումար նիստը, որին հաջորդեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ հանդիպումը»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ շարժունակության գործընկերությունը գործում է 2011թ.-ից, և դրա շրջանակներում մի շարք ծրագրեր են իրականացվում։ 2014թ. հունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի կունենան Հայաստան-ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հերթական հանդիպումները, և «մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում կկարողանանք մեկնարկել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»։

Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանն Էդվարդ Նալբանդանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Այս տարի նշվում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք երախտապարտ ենք, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց»։

«Սա եվրոպական քաղաքական դաշտի բոլոր քաղաքական խմբերի կողմից ներկայացված և ընդունված շրջադարձային բանաձև է։ Հարգանքի տուրք մատուցելով 1,5 մլն անմեղ հայ զոհերի հիշատակին՝ ԵՄ ամենաներկայացուցչական մարմինը կոչ արեց Հանձնաժողովին և Խորհրդին՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգով միանալու ոգեկոչմանը։

Այն կարևոր ուղերձ է պարունակում Թուրքիային՝ առերեսվելու իր անցյալի հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և, այսպիսով, ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Ելույթում ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. «Հայաստանը համոզված է, որ Եվրոպական տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումն առաջնային կարևորություն ունի կայունության, խաղաղության և զարգացման համար։ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը և նրա անունից Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը տարբեր առիթներով իրենց միանշանակ աջակցությունն են արտահայտել Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»։

Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը՝ ընդգծելով. «Հայաստանը գտնում է, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերը՝ առավել հեռանկարային տեսլականի միջոցով, որը կարող է կառուցվել հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիության վրա՝ դրանով իսկ թույլ չտալով նոր բաժանարար գծերի ստեղծումը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը
Ամենադիտված