ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ DEMYC-ի բանաձևը
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին (DEMYC):
Ողջունելով հյուրերին' նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունված բանաձևը:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները' Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին' շեշտելով դրա կարևորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)