Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններին
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 11-ին ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում եմ ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հենքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր։
Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումը՝ զարգացնելու և խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:
Հանդիպան ընթաքում անդրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիներին:
Նախարար Նալբանդյանը եվրոպացի դիվանագետներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհով մեկ տեղի ունեցող միջոցառումները և դրանց խորհուրդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)