Հայաստանի և Վրաստանի վարչապետերը բանակցություններ են վարել Բաթումում
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 17-ին Բաթումում հանդիպում է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և քննարկել տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հայաստանի վարչապետը Վրաստանում էր աշխատանքային այցով:
«Դեմառդեմ հանդիպմանը երկու երկրների վարչապետները հավաստել են Վրաստանի և Հայաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները»,- հաղորդել է Ղարիբաշվիլիի մամուլի ծառայությունը:
Հանդիպումից հետո Աբրահամյանը և Ղարիբաշվիլին զբոսնել են Բաթումի ծառուղով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան