Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լատվիա
Դիվանագիտական առաքելություններ
Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել