Էդվարդ Նալբանդյանը կայցելի Լիբանան
Դիվանագիտական առաքելություններ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով մայիսի 26-ին կայցելի Բեյրութ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ։
Բեյրութում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան