Ավտովթար՝ Երևանում. «Գազելը» շուռ է եկել (Թարմացված՝ ֆոտո)
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր` նոյեմբերի 8-ի առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 07.30-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում «Գազել» մակնիշի բեռնատար մեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, բախվել է «Աուդի» մակնիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Բախման հետևանքով «Գազել»-ը շուռ է եկել: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հետաքննիչները:



































































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել