Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ 

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային դիվանագիտությանը. Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ պատվիրակներին

Դիվանագիտական առաքելություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց մասնակցությամբ Երևանում այս օրերին անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային կոնֆերանսի շրջանակներում, շեշտելով որ ոչինչ ժողովուրդներին այնքան չի միավորում, որքան մշակույթը: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային դիվանագիտությանը: Մեր խնդիրն է՝ պահպանել արժեքները, որ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը ողջ աշխարհով մեկ, անշուշտ, նաև՝ պահպանել ու զարգացնել, հնարավորություն տալ Հայաստանի տարածքում ստեղծել նոր արժեքներ՝ անկախ ազգային պատկանելիությունից: Շատ ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իհարկե նաև կարևորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը բարդ և դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձրարժեք մշակութային գործեր, մյուս կողմից, ցավոք, ծայրահեղականները ոչնչացնում են համաշխարհային մշակութային հարստության մաս կազմող այդ անփոխարինելի արժեքները, ուստի նաև այդ խնդիրների շուրջ երևանյան քննարկումները, Նախագահի համոզմամբ, չափազանց արդիական ու կարևոր են:

Սերժ Սարգսյանի խոսքով, «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» միջազգային կոնֆերանսի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի անցկացումը Երևանում համալրում են վերջին շրջանում մեր երկրում կայացած կարևորագույն մի շարք միջազգային համաժողովների և գիտաժողովների, այդ թվում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումի, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ու մի քանի օր առաջ մեկնարկած՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի շարքը:

Նախագահը մաղթել է հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք և համոզվածություն հայտնել, որ քննարկումների արդյունքում ընդունվելիք փաստաթուղթը կարտացոլի մշակութային ժառանգությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու, միջմշակութային երկխոսությունը խթանելու և մշակութային բազմազանությունն ապահովելու՝ բոլոր մասնակիցների ընդհանուր ձգտումը:

Հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրների մշակույթի ոլորտի քաղաքականության պատասխանատուների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ոլորտի փորձագետների մասնակցությամբ լիագումար նիստի և կլոր սեղանների ձևաչափերով Երևանում անցկացվող քննարկումների ընթացքը, հավաստիացրել, որ հագեցած գործնական ծրագրի հետ միասին, հյուրերի համար նախատեսված է մշակութային ծրագիր, ինչը թույլ կտա նրանց ՝ ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին, նրա դարավոր պատմությունն ու հարուստ մշակույթը:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ Նախագահին՝ ջերմ հյուրընկալության և Հայաստանում նման կարևոր միջոցառումներ անցկացնելու հնարավորության և աջակցության համար:

Նախագահի նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները և ՀՀ Նախագահը դիտել են Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեում լավագույն ազգային տաղավար ճանաչված և «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած ՀՀ տաղավարի մասին պատմող ֆիլմը, որից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը տաղավարի համադրող Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին (Շվեյցարիա) պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու, հայ-շվեյցարական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ամենադիտված