Պորոշենկոն Իվան Կուխտային ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից
Դիվանագիտական առաքելություններ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել՝ Իվան Կուխտային ազատելով Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից ասացին, որ Կուխտային ազատել են աշխատանքից համաձայն ռոտացիայի: «Դեռևս հստակ ժամկետ չկա, թե պարոն Կուխտան երբ կհեռանա Հայաստանից: Առաջիկայում նախատեսվում են որոշակի արարողակարգային հանդիպումներ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ, որից հետո արդեն հստակ կլինի մեկնման ժամկետը»,- ասացին դեսպանատնից:
Թե ով կլինի Հայաստանում Ուկրաինայի հաջորդ դեսպանը դեռևս հայտնի չէ: Ուկրաինայի նախագահի պաշտոնական էջում այդ մասին տեղեկատվություն չկա, դեսպանատնից էլ ասացին, որ պաշտոնական Կիևից դեռևս չեն ստացել այդ հարցի առնչությամբ տեղակատվություն: Պյոտր Պորոշենկոն Իվան Կուխտային ազատել է աշխատանքից հուլիսի 13-ին:
Իվան Կուխտան ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանն է 2010 թվականից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն