ԵԱՏՄ խորհրդի անդամը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը
Դիվանագիտական առաքելություններ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ, ագրոարդյունաբերական և արդյունաբերական հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Սերգեյ Սիդորսկիին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության մակարդակից և կարևորել արդյունաբերության, գյուղատնտեսության, ինովացիոն և այլ բնագավառներում փոխգործակցության հետագա ակտիվացումը և ընդլայնումը:
Իր հերթին, Սերգեյ Սիդորսկին անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: ԵԱՏՄ խորհրդի անդամը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ-երկրների միջև կապերի սերտացմանն ու ընդլայնմանը:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման նպատակով սահմանափակումների վերացումը, ինչը նոր թափ կհաղորդի միասնական շուկայում մրցակցության աճին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)