Երգչուհի Գվեն Ստեֆանին եւ երաժիշտ Գեւին Ռոսդեյլն ապահարզան են տվել գրեթե 13 տարվա ամուսնությունից հետո
Այլ
Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին եւ նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գեւին Ռոսդեյլը, ապահարզան են տվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ պորտալին, ամուսնալուծության փաստաթղթերը տրվել են Կալիֆոռնիայի նահանգի դատարաններից մեկը:
Կից փաստաթղթերում 45-ամյա Ստեֆանին նշել Է, որ ամուսնալուծության պատճառն «անհաղթահարելի տարբերություններն» են: Հռչակավոր զույգը, որը երեք համատեղ երեխա ունի, ապրում Էր Լոս Անջելեսում: Նրանց ամուսնությունը շարունակվել Է ավելի քան 12 տարի:
«Թեեւ մենք ընդունել ենք բաժանվելու փոխադարձ որոշում, մենք մնում ենք մեր երեխաների ծնողները եւ համատեղ կշարունակենք նրանց դաստիարակել երջանիկ եւ առողջ պայմաններում»,- նշված Է Ստեֆանիի եւ Ռոսդեյլի համատեղ դիմումի մեջ:
No Doubt խմբի մեներգչուհի Ստեֆանիի անձական կարողությունը հասնում Է 80 միլիոն դոլարի, իսկ բրիտանական Bush ռոք-կոլեկտիվի ֆրոնտմեն 49-ամյա Ռոսդեյլինը՝ 35 միլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել