Կանայք և տղամարդիկ միեւնույն լողափում չպետք է լինեն. ադրբեջանցի գործիչ
Ադրբեջան
Ադրբեջանցի կրոնական գործիչ Հաջի Թեյար Հուսեյնլին հայտարարել է, որ Ադրբեջանում կանայք եւ տղամարդիկ չպետք է միմյանց ներկայությամբ շրջեն հանված, իսկ հիջաբով (մահմեդական գլխաշոր) կրող կանանց համար պետք է հատուկ լողափեր ստեղծվեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով minval.az լրատվական կայքը, վերաբերմունք հայտնելով այն բանին, որ կանայք եւ տղամարդիկ հանգստանում են միեւնույն լողափում, Հուսեյնլին ասել է, որ հիջաբով կանայք չպետք է մտնեն ծովն այնտեղ, որտեղ տղամարդիկ կան:
Նրա խոսքով' ինչպես այլ մուսուլմանական երկրներում է' Ադրբեջանում եւս լողափերը պետք է բաժանվեն կանանց եւ տղամարդկանց:
«Եթե հավատացյալ հիջաբով կինը ծովից դոջրս է գալիս եւ նրա հագուստն ընդգծում է մարմնի որոշ հատվածներ, ապա դա գրավում է տղամարդկանց ուշադրությունը: Կրոնական տեսակետից դա համարվում է մեղք եւ հարամ», -գտնում է Հուսեյնլին:
Ըստ նրա' եթե կինը ծով է մտնում հագուստով, ուրեմն նա չի ցանկանում, որ տղամարդիկ տեսնեն իր թաց մարմինը:
«Ադրբեջանում կանանց եւ տղամարդկանց համար պետք է առանձին լողափեր ստեղծվեն: Տղամարդիկ եւ կանայք չպետք է միմյանց առաջ հանված շրջեն: Գտնում եմ, որ հիջաբով կանայք կարող են ծով մտնել միայն տղամարդկանցից մեծ հեռավորության վրա», -ամփոփել է ադրբեջանցի կրոնական գործիչը:
Ինչպես երեւում է' հեռու չէ այն օրը, երբ իրեն «աշխարհիկ պետություն» հռչակած Ադրբեջանում կգերիշխի շարիաթի օրենքները:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել