«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլ»-ը «չի գործում»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռևս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, պարզվում է՝ այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը' 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է:
Ավելին՝ գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»: Այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ, ըստ վճարած հարկերի, ընկերության գործերը հաջող են ընթացել: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է՝ փորձում է կապվել Գուրգեն Արսենյանի հետ' պարզելու համար, թե իրեն պատկանող ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառը որն է եղել, սակայն ապարդյուն. պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել