Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը Ռուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել 58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի» Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներից Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր Ռուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս 

Չմտնել սահմանադրական ծուղակի մեջ. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Քաղաքական

Հանրային-քաղաքական հարթակներից հնչող տեսակետը, թե Սերժ Սարգսյանը սահմանադրության փոփոխությունների նախագիծը ձեռնարկել է սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրագործելու համար՝ միանշանակ հիմնավորված կարելի է համարել:

Ո՞րն է ուրեմն, Սահմանադրության հրապարակված նախագծում ուրվագծվող վերարտադրության պլանը: Սարգսյանը փորձում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին՝ ընդհուպ ուժեղացնելով իշխող կուսակցության դերը, եւ 2018-ից հետո էլ մնալով ՀՀԿ նախագահ՝ իր ձեռքում պահել իշխանության որոշումների կայացման հսկիչ փաթեթը: Չխորանալով նրբությունների մեջ, ասեմ միայն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական կարիերան սկսած լինելով ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերում, հիմա մոտավորապես մտմտում է ստեղծել Խորհրդային Միության կառավարման համակարգի պես մի բան:

Խորհրդային միությունում կար կառավարություն, գերագույն խորհուրդ, կային պետական այլ մարմիններ, բայցեւայնպես իրական եւ բարձրագույն իշխանությունը պատկանում էր կոմունիստական կուսակցության կենտկոմին եւ այստեղ էին կայացվում բոլոր որոշումները: Կառավարությունն ու մնացած մարմիններն իրականում միայն հլու կամակատար էին, կենտկոմի որոշումները դակող մարմին:

Եթե նկատել եք, Սերժ Սարգսյանը այդ մոդելն արդեն կիրառում է, երբ ՀՀԿ այսպես կոչված գործադիր մարմնի կամ քաղաքական խորհրդի նիստերում են կայացվում երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող որոշումները, իսկ կառավարությունն ու ԱԺ հանրապետական մեծամասնությունը հայտնվում են այդ որոշումները դակողի դերում:

Սերժ Սարգսյանը կամաց-կամաց իշխանությունը Բաղրամյան 26-ից, Բաղրամյան 19-ից, Հանրապետության Հրապարակից տեղափոխում է Մելիք Ադամյան 2, որտեղ գտնվում է Հանրապետական կուսակցության գրասենյակը: Սահմանադրական փոփոխությունների արդի փուլի առանցքային նպատակն, ուրեմն, այդ պրոցեսը լրումին հասցելն է:

Այս պայմաններում, թվում է, ընդդիմության անելիքը ծայրահեղ պարզ է. հավաքել բոլոր հնարավոր ուժերը եւ թույլ չտալ սահմանադրության փոփոխությունների իրագործումը: Տեսության մեջ, սա, իհարկե, ճիշտ է: Բայց գործողություններ ձեռնարկելուց առաջ մենք պարտավոր ենք հանրությանը շատ կոնկրետ ներկայացնել, թե Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման տեսանկյունից ի՞նչ գործնական խնդիր ենք լուծում Սերժ Սարգսյանի սահմանադրափոխությունը տապալելուն ուղղված ջանքեր գործադրելով: Արդեն նշեցի, որ Սահմանադրության փոփոխություններն իրագործվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության կազմակերպման շրջանակներում: Հիմա՝ եկեք պատկերացնենք՝ ընդդիմությանը հաջողվել է ձախողել Սահմանադրության փոփոխությունը: Մի՞թե գործող Սահմանադրության պահպանումը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի վերարտադրվի:

Այս հարցի պատասխանը տալու համար ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հայտարարության վրա, որ Սերժ Սարգսյանն արել է 2014 թվականի ապրիլի 10-ին, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ:

Մեջբերում եմ Սերժ Սարսգյանի խոսքերը, որոնք կարծում եմ հետաքրքիր են նրա մտքերի ընթացքը հասկանալու համար. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: (…) Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու»,- մեջբերման ավարտը:

Եկեք, ուրեմն, վերծանենք, թե ինչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ անկախ իրադարձությունների զարգացման հետագա ընթացքից, ինքն այլեւս երբեք չի հավակնի երկրի նախագահի պաշտոնին: Եթե ընտրվի կառավարման խորհրդարանական մոդելը, ինքը չի հավակնի նաեւ երկրի վարչապետի պաշտոնին: Ուշադրություն դարձրեք, սակայն, որ Սարգսյանը հստակ ասում է, որ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, միեւնույն ժամանակ՝ կառավարման գործող համակարգի պահպանման պարագայում, փաստորեն, չի բացառում, որ կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը:

Սա չափազանց կարեւոր նրբություն է, մանավանդ այն պատճառով, որ վարչապետի կարգավիճակը հայաստանյան հանրային-քաղաքական կյանքում թերագնահատված է, եւ շատերը ուղղակի չեն արձանագրել մի բան: Գործող Սահմանադրությամբ Հայաստանի այն վարչապետը, որ տիրապետում է խորհրդարանական մեծամասնությանը, իր ազդեցությամբ ու լծակներով ոչ մի կերպ չի զիջում նախագահին: Խորհրդարանական մեծամասնություն ունեցող վարչապետը կարող է լիարժեքորեն մեկուսացնել նախագահին, եւ նրան թողնել սիմվոլիկ դերակատարի կարգավիճակում:

Նույնիսկ նախագահին ավելի լայն լիազորություններ վերապահող համակարգերում է սա հնարավոր, երբ խորհրդարանական մեծամասնությունը տիրապետող վարչապետը ավելի ազդեցիկ ֆիգուր է, քան գործող նախագահը: Նման բան մենք տեսել ենք Ռուսաստանի դաշնությունում, երբ Վլադիմիր Պուտինը վարչապետ էր:

Նման բան մենք տեսել ենք Հայաստանի Հանրապետությունում, երբ վարչապետ էր Վազգեն Սարգսյանը: Վերջինիս վարչապետության ժամանակներում Սահմանադրությունը հսկայական լիազորություններ էր վերապահում երկրի նախագահին: Բայց խորհրդարանում ունենալով ամուր հենարան, Վազգեն Սարգսյանն էր երկրի փաստացի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը սա գիտի, հիշում է ու պատահական չէ, որ վերը մեջբերված իր խոսքում հատուկ շեշտում է, որ ինքը Հայաստանի ամենամեծ կուսակցության նախագահն է, եւ ասում, թե կառավարման ինչ մոդել էլ ընտրվի, ինքն ու իր հանրապետականը իրենց դիրքերում են լինելու: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի հենց այս նախադասության վրա, որովհետեւ կարծում եմ' սահմանադրական փոփոխությունների ողջ համատեքստում սա է միակ դրույթն ու միակ նախադասությունը, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Ինչու՞:

Շատ պարզ մի պատճառով. Սահմանադրության տեքստից, կամ կառավարման մոդելից չէ կախված ամենեւին, թե Սերժ Սարգսյանը կպահպանի՞ իր իշխանությունը թե ոչ: Դա կախված է ոչ թե Սահմանադրության բուն տեքստից (Մարդու իրավունքների եւ ազատությունների կոնվենցիաները վավերացրած երկրներում, ինչպիսին է Հայաստանը, սահմանադրության ընդհանուր շրջանակը կանխատեսելի է), այլ նրանից, թե Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը Հայաստանի Ազգային ժողովում կունենա՞ մեծամասնություն, թե ոչ:

Իսկ սա էլ կրկին կախված է ոչ թե Սահմանադրության տեքստից, այլ նրանից թե կա՞ արդյոք Հայաստանում մի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որ ի վիճակի է ստանձնել երկրի պետական իշխանությունը, կա՞ արդյոք Հայաստանում քաղաքական մի այնպիսի ուժ, որ ի վիճակի լինի ստանալ ժողովրդի վստահության քվեն, պահել այդ քվեները, այդ քվեի հիման վրա վերցնել իշխանությունը, եւ ստանձնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը: Քանի դեռ այսպիսի քաղաքական ուժ չի ձեւավորվել, ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է մնալու, եւ ուրեմն այդ կուսակցության ղեկավարը լինելու է իշխանության առաջնային դեմքը՝ անկախ սահմանադրությունում ամրագրված կառավարման մոդելից:

Գործող Սահմանադրության պահպանման դեպքում նույնպես՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ի կողմից մեծամասնություն ձեւավորելը միարժեքորեն նշանակում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրություն: Այս պարագայում 2017-ին ՀՀԿ-ն անցումային վարչապետ կնշանակի որեւէ մեկի, իսկ 2018-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը: Գործող Սահմանադրությամբ նախագահի ընտրություններից հետո, ավելի ճիշտ՝ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը հրաժարական է տալիս:

Նորընտիր նախագահը վարչապետ է նշանակում ԱԺ պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին. այսինքն՝ վարչապետի թեկնածուին առաջադրելու իրավունքը խորհրդարանական մեծամասնությանն է: Եւ եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ունենա ԱԺ-ում, պարզ է, որ վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին եւ նորընտիր նախագահը, ով էլ լինի, չի կարող նրան չնշանակել այդ պաշտոնում: Եւ ուրեմն, դա Սերժ Սարգսյանի իշխանության նույնպիսի վերարտադրություն կլինի, ինչպիսին կարող է լինել Սահմանադրության փոփոխությունների պարագայում:

Հենց սա է պատճառը, որ պնդում ենք, թե Սահմանադրական փոփոխությունը կեղծ օրակարգ է: Այդ փոփոխությունների արդյունքներով չի լուծվելու իշխանության վերարտադրության հարցը: Վերարտադրության հարցը լուծվելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններով: Եւ եթե 2017-ին Հայաստանում կլինի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, ով կկարողանա հաղթել ընտրություններում, Սերժ Սարգսյանը չի վերարտադրվի՝ անկախ սահմանադրության տեքստից: Եթե այսպիսի ուժ չի լինի, կվերարտադրվի՝ անկախ սահմանադրության տեքտից:

Ինչպես ասել եմ նախկինում՝ իմ խորհրին համոզմամբ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կարող է կանխել միայն Ինստիտուցիոնալ ընդդիմությունը, եւ մենք այսօր պետք է զբաղվենք միայն ու միայն, բացառապես Ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմամբ՝ րոպե անգամ չշեղվելով այդ օրակարգից, որեւէ ձեւով չմտնելով Սերժ Սարգսյանի առաջ քաշած կեղծ օրակարգի մեջ:

Եւ թույլ տվեք պնդել, որ սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում Սերժ Սարգսյանի հետապնդած հաջորդ կարեւոր խնդիրն այն է, որ ընդդիմությունը հերթական անգամ գնալով կեղծ նպատակի հետեւից՝ ժողովրդին տանի պարտության, հիասթափության եւ հուսահատության, կամ էլ առավելագույն արդյունքը, որ ունենա ժողովուրրդը՝ լինի պյուռոսյան հաղթանակը՝ «ոչ»-ի տեսքով, որը որեւէ բան չի փոխի: Արդյունքում՝ ընդդիմությունը կկրի նոր պարտություն, հանրությունը կապրի նոր հիասթափություն, նոր հուսահատություն: Իսկ այսօր ժողովրդին պարտության չտանելը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Սերժ Սարգսյանը ցանկանում է հերթական անգամ ժողովրդին եւ ընդդիմությանը տանել անխուսափելի, երաշխավորված պարտության, որից հետո բուն վերարտադրության պրոցեսի ժամանակ՝ 2017-18 թվականներին ոտքի վրա կանգնած ընդդիմադիր ուժ չի լինի այդ պրոցեսին խանգարելու համար:

Իմ խորին համոզմունքն է՝ սահմանադրական փոփոխությունների թեման վարպետորեն լարված թակարդ է, եւ այդ թակարդի մեջ հայտնված ընդդիմադիր ուժերը մնալու են այնտեղ ու այնտեղից դուրս չեն գալու:

հակափաստարկներ

Ենթադրում եմ, որ վերը շարադրվածին հակադարձելու փորձերը քիչ չեն լինի՝ հատկապես այն շրջանակներից, ովքեր առաջակում են հերթական թեժ աշնան նախապատրաստություններ տեսնել: Այդ փաստարկները արդեն իսկ հնչում են, շրջանառության մեջ են եւ կփորձեմ անդրադառնալ դրանցից ամենատարածվածներին:

Փաստարկ 1. Նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը կամրագրի ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը:

Այս փաստարկի հեղինակները մոռանում են մի բան. ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի՝ այսօր գոյություն ունեցող քաղաքական մենաշնորհը ձեւավորվել եւ հաստատվել է գործող Սահմանադրությամբ: Գործող Սահմանադրությունը որեւէ ձեւով չի խանգարել անել այն, ինչ նա արել է, ինչպես Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին չի խանգարել նախորդ՝ 1995 թվականի Սահմանադրությունը: Հաջորդ սահմանադրությունն էլ չի խանգարելու, որովհետեւ ինչպես արդեն նշեցի՝ խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ գործունակ, կենսունակ, այսինքն՝ Ինստիտուցիոնալ ընդդիմության գոյությունը, կամ նրա բացակայությունը: Ի դեպ, շատերն են մոռանում, որ գործող սահմանադրությունը հաստատվել է ակնհայտորեն կեղծված հանրաքվեով: Որեւէ կասկած չկա, որ եթե Սերժ Սարգսյանը որոշի անցկացնել նոր սահմանադրությունը, դրա համար ստիպված է լինելու կրկին կեղծել հանրաքվեն: Եւ ի դեպ, ընդդիմությունը չի էլ կարողանալու պատշաճ ձեւով ֆիքսել հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստը, որովհետեւ, ինչպես Երրորդ հանրապետության բոլոր համապետական քվեարկությունների ժամանակ, չի կարողանալու բոլոր ընտրական տեղամասերում ունենալ վստահված անձինք: Իսկ չի ունենալու, որովհետեւ չկա Ինստիտուցիոնալ ընդդիմություն: Ընդդիմադիր կուսակցությունները իրական կառույցներ ունեն Երեւանի մի մասում եւ հանրապետության մի քանի քաղաքներում միայն: Մնացած տեղամասերը թողնված են իշխանության քմահաճույքին: Որեւէ հիմք չկա պնդելու, որ այս անգամ այսպես չի լինելու: Նշեմ նաեւ, որ ՀՀ-ում ժողովրդի կողմից վավերացված Սահմանադրության բացակայութան բերումով՝ օրինական իշխանության հաստատումից հետո իրական, այսինքն՝ ժողովրդի կողմից վավերացված Սահմանադրության հարցը լինելու է օրակարգում:

Փաստարկ 2. Սահմանադրության փոփոխությունների կոնտեքստում կարելի է կոնսոլիդացնել ընդդիմադիր ուժերին եւ իրականացնել իշխանափոխություն:

Ակնհայտ է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հստակ հանրային պահանջ կա: Այդ պահանջը, սակայն, եղել է, գոյություն է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում: Բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել, որովհետեւ չի եղել իշխանափոխության պրոցեսը առաջնորդող համախոհների ինստիտուցիոնալ թիմ, հին եւ կոռումպացված իշխանություններին ատող ժողովուրդը չի ունեցել նոր իշխանության կազմի եւ անելիքների մասին հստակ պատկերացում: Հիմա որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ առաջիկայում Հայաստանի ընդդիմությունը կարող է բառիս իրական իմաստով միասնական հարթակ ձեւավորել, ապագա իշխանության կազմ համաձայնեցնել եւ ապագա անելիքների ծրագիր: Եթե որեւէ մեկը նման պնդում կանի, կամ չի ճանաչում Հայաստանի ընդդիմադիր դաշտում այսօր տիրող վիճակը, կամ ուղղակի խաբում է ժողովրդին: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Քաղաքացիական պայմանագիրը» այնքան հրապարակային հակասություններ ունեն, որ դրանք հնարավոր չէ մի քանի ամսում հաղթահարել, եթե ընդհանրապես հնարավոր է հաղթահարել: Կարելի է ձեւ անել՝ դրանց հաղթահարված լինելու մասին, բայց վճռական պահին դրանք արտահայտվելու են՝ դառնալով ընդդիմության հերթական խայտառակ պարտության պատճառ:

Փաստարկ 3. ՀՀ յուրաքանչյուր ազնիվ քաղաքացի պետք է իրենից կախված հնարավորը անի՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերը խափանելու համար:

Սա ամենաուժեղ եւ ամենաազնիվ փաստարկն է: Բայց վերարտադրության ծրագիրը խափանելու համար պետք է ճանաչել այն, հասկանալ, թե ո՞րն է վերարտադրության Սերժ Սարգսյանի գործիքը: Վերը արդեն ցույց տվեցի, որ սահմանադրության այս կամ այն տեքստից շատ բան չի փոխվում: Ինչպես բոլոր ժամանակների իշխանությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանի վերարտադրության հիմնական խթանը Ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայությունն է: Սերժ Սարգսյանը փորձում է մեզ բոլորիս սահմանադրական ծուղակը գցել եւ պահել այնտեղ՝ իր անխափան վերարտադրությունը կազմակերպելու համար:

հետեւաբար

Սերժ Սարգսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունը չպետք է խցկվի մեր քաղաքական օրակարգ: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր գործից՝ Ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորումից վայրկյան անգամ չշեղվելու համար: Սա նշանակում է մեր անելիքը Սահմանադրության փոփոխությունների կոնտեքստում մեկն է՝ չնկատելու տալ փսեվդոքաղաքական այդ պրոցեսը, հնարավորինս հեռու մնալ նրանից:

Հ.Գ. Ոմանք այս դիրքորոշումը, որ տարբեր ֆորմատներով արդեն իսկ հնչել է, փորձում են ներկայացնել որպես ժողովրդին հուսահատեցնելու փորձ: Իբր մենք քարոզում ենք, թե Սերժ Սարգսյանը այսպես թե այնպես վերարտադրվելու է: Իրականում, սակայն, մենք ասում ենք, թե ինչ է պետք անել, որ Սերժ Սարգսյանը չվերարտադրվի, ասում ենք, որ առանց այդ անելիքի հնարավոր չէ կանխել Սարգսյանի վերարտադրությունը: Եւ այս դիրքորոշումը հուսահատեցնել համարելը նույնն է, թե որեւէ մեկը պնդի, որ առանց տիեզերանավի հնարավոր չէ Լուսին հասնել, իսկ կողքից նրան մեղադրեն մարդկանց հուսահատեցնելու մեջ: Չէ՞ որ կարելի է հուժկու երթով Լուսին հասնելու կոչեր անել, իսկ հետո տեղ չհասնելը բացատրել նրանով, որ ճանապարհները սառած էին: Եւ կլինեն մարդիկ, որ սրանից հետո մեծ առաջնորդների գովքը անելով կասեն. «Պետք չի հուսահատվել, ժողովուրդ ջան: Չստացվեց ձմռանը, բայց գարնանը անպայման կստացվի: Չէ՞ որ գարնանը ճանապարհները չեն սառում»:

Հ.Գ.- 2 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեր քննարկումների ժամանակ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ ինքներս մեզ զերծ ենք պահելու քաղաքական մտասեւեռումներից եւ բոլոր հարցերը քննարկելու ենք փաստերի եւ փաստարկների դաշտում: Այս հոդվածում նշել եմ այն հիմնական փաստերն ու փաստարկները, որոնց հաշվառմամբ ձեւավորվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը: Բայց միեւնույն ժամանակ՝ հարկ եմ համարում ընդգծել, որ եթե որեւէ մեկը կբերի վերը շարադրվածը հերքող փաստեր եւ փաստարկներ եւ կանի կոնկրետ, տրամաբանական, ռացիոնալ առաջարկներ՝ մենք պատրաստ ենք դրանք քննարկել: Նաեւ այն պատճառով, որ իրավունք չունենք բաց թողնել Սերժ Սարգսյանի հանցագործ ռեժիմից ազատվելու ոչ մի իրական հնարավորություն: Բայց կրկնվեմ՝ խոսքը ռեժիմից ազատվելու եւ ոչ թե ժողովրդին անընդհատ պարտությունների տանելով ռեժիմին ուժեղացնելու մասին է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

Armtimes.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. Փաշինյան
Ամենադիտված