Հայաստանի տանկիստներն առայժմ երրորդ տեղում են «տանկային բիաթլոնում»
Հայաստան
Հայաստանի տանկիստները Ռուսաստանում անցկացվող բանակային խաղերում առաջին անձնակազմերի մրցարշավից հետո երրորդ տեղն են զբաղեցնում «Տանկային բիաթլոն» մրցույթի անհատական մրցաշարում: Առաջին տեղը գրավել է Ղազախստանի հավաքականը, երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտնել է Բանակային միջազգային խաղերի գլխավոր դատավոր գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն՝ մեկնաբանելով մրցումների միջանկյալ արդյունքները: «Սրանք միայն առաջին մրցարշավի նախնական արդյունքներն են: Ամեն ինչ կարող է փոխվել. կարող են փոխվել թե՛ առաջատարները, թե՛ հետնապահները:
«Տանկային բիաթլոնում» առաջին անձնակազմերի մրցարշավի արդյունքում առաջին տեղն զբաղեցրել է Ղազախստանը, երկրորդ տեղը՝ Ռուսաստանի հավաքականը, իսկ երրորդ տեղը՝ Հայաստանի հավաքականը: Անձնակազմերի միջև պայքարը շատ լարված է, բոլորը ջանքեր են գործադրում բանակային այս խաղերում լավագույնի կոչմանն արժանանալու համար»,- ասել է նա:
Օգոստոսի 4-ին տանկային բիաթլոնում ավարտվել են երկրորդ անձնակազմերի բոլոր մրցարշավները, «Անհատական մրցարշավ» անվանակարգում պայքարում էր ինն անձնակազմ: Առաջին երկու մրցարշավներին մասնակցել են Հայաստանի, Անգոլայի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Չինաստանի թիմերը: Օրվա երկրորդ կեսին մրցարշավն ավարտել են Քուվեյթի, Ղրղզաստանի և Ղազախստանի տանկային անձնակազմերը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից