Շենգավիթ վարչական շրջանն ու Սոչին ստորագրել են «Մտադրությունների մասին» հուշագիր
Հասարակություն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ի քաղաքների և մարզերի միջև համագործակցության ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն ացելել է ՌԴ Սոչի քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Սոչիի Կենտրոնական վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական և մշակութային, մարզական և մի շարք այլ ոլորտներում կառավարմանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և համատեղ գործունեության ծրագրեր, ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները մասնակցել են «Էթնիկ համայնքների դերը քաղաքի զարգացման համատեքստում» սեմինարին:
Շենգավիթի ներկայացուցիչները այցելել են նաև Սոչիի հայկական եկեղեցի, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը հայկական համայնքին նվիրել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրականություն, «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն և քարտեզների հավաքածու:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել