Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը բացվում է «Ռիկին և Ֆլեշը» ժապավենով՝ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ
Գիտություն և Մշակույթ
Լոկառնոյի (Շվեյցարիա) միջազգային կինոփառատոնը, որը թվով 68-րդն է, բացվում է քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Պյացա Գրանդեում, «Ռիկին և Ֆլեշը» ֆիլմի ցուցադրությամբ՝ Մերիլ Սթրիփի մասնակցությամբ: Ստուգատեսի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե ընձառյուծին», հավակնում է 19 երկիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ռիկին և Ֆլեշը» կատակերգական մելոդրաման «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջոնաթան Դեմեի նոր աշխատանքն է, որը հանդիսականներին հայտնի է «Գառների լռությունը» սարսափանկարով՝ Էնթոնի Հոփքինսի մասնակցությամբ: Բացի Դեմեի ֆիլմից, Պյացա Գրանդեում փառատոնի հանդիսականները կարող են դիտել Անտուան Ֆուկուայի «Ձախլիկը», Ջուդ Ապաթոուի «Առանց բարդույթների աղջիկը», Մայքլ Չիմինոյի «օսկարակիր» «Եղջերու որսացողը» և Մարկո Բելոկիոյի «Բռունցքները գրպանում» ֆիլմը:
Ավանդաբար Լոկառնոյում գործում են երկու զուգահեռ մրցութային սեկցիաներ՝ «Ներկայիս ռեժիսորները», որտեղ ներկայացված են երիտասարդ ռեժիսորների առաջին և երկրորդ ֆիլմերը, և «Վաղվա օրվա ընձառյուծները», որտեղ մրցում են կարճամետրաժ գործերի հեղինակները: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը կողմնորոշված է դեպի հեղինակային կինոն և կինեմատոգրաֆում նոր անունների հայտնաբերմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)