«Ինտերն» ու «Բորուսիան» համաձայնության են եկել
Սպորտ
«Ինտերի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Շերդան Շաքիրին առաջիկայում հնարավոր է տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կողմերը նախնական համաձայնության են եկել: Դորտմունդցիները ֆուտբոլիստի համար կվճարեն 15 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 մլն եվրո:
Շաքիրին իտալական ակումբ է տեղափոխվել հունվարին: Իտալիայի առաջնությունում մասնակցել է 15 խաղի, հեղինակել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու