Սոթքում վերսկսվում են հնագիտական պեղումները
Հայաստան
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից վերսկսվում են հնագիտական պեղումները, որոնք ընթանում են արդեն մի քանի տարի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արշավախմբի ղեկավար, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, արշավախումբը բաղկացած է յոթ հնագետներից, որոնց պեղումների ընթացքում կարող են միանալ գերմանացի երկու երկրաբաններ:
Պեղումները սկսվելու են օգոստոսի վեցից և ավարտվելու են նույն ամսվա վերջերին: Արշավախումբը պեղելու է 1 դամբարան և 4 հեկտար տարածք ընդգրկող բրոնզ-երկաթ դարաշրջանների բնակավայր»: Հիմնականում կենտրոնանալու ենք հնագույն բնակավայրի պեղումների վրա, որտեղ ի հայտ են գալիս կարևոր պատմական նյութեր ու փաստեր: Թերևս, այս տարի կբավարարվենք 1 դամբարանի պեղմամբ, որով ընդհանուր գաղափար կկազմվի շրջակայքի դանբարաններում եղած նյութերի մասին»,- նշեց արշավախմբի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից