Այսօր Աշոտ Խուրշուդյանը կդառնար 60 տարեկան. նրա հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել
Հասարակություն
Այսօր ՀՀ Ոստիկանության ՄՀՆՋ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 60 տարեկան: Աշոտ Խուրշուդյանը 1994 թվականի հրադադարից ամիսներ առաջ զոհվեց Արցախի մատույցներում: Նրա մարտական ուղին, ռազմական կենսագրությունը հագեցած է եղել Արցախի ազատության համար մղվող մարտերով, որտեղ ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, ռազմական գրագիտություն՝ ճշգրտությամբ կատարել իր առջև դրված բոլոր առաջադրանքները: Աշոտն իր գումարտակի տղաների հետ եղել է այնտեղ, որտեղ կրակն ու աղմուկը, հիստերիան ու նկրտումները դադարեցնելու կարիքն է զգացվել:
Աշոտ Խուրշուդյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության», «Սխրագործության համար» և պետական այլ մեդալների ու պարգևների:
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասում կայացավ Աշոտ Խուրշուդյանի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն, որտեղ աղոթք բարձրացրեց և խնկարկման արարողություն մատուցեց Արարատյան Հայրապետական թեմից Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Միջոցառման ընթացքում ներկաներին ուղղված խոսքով հանդես եկան Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Աշոտ Խուրշուդյանի որդին' Մամիկոն Խուրշուդյանը:
Շնորհիվ նրանց մենք շենացրեցինք այն Հայաստանը, որի անկախության ու ազատության փափագով, արյունալի կռիվներում մարտիրոսվում ու հավերժի ուղին էին բռնում մեր մարտիկները:
Հավերժ Փառք մեր զոհված հերոսների անմար հիշատակին...


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել