Իսրայել Մ19 -Հայաստան Մ19՝ 3:3
Սպորտ
Թել Ավիվում՝ Իսրայելի ազգային մարզումային կենտրոնում, ավարտվեց Իսրայելի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ Իսրայելի հավաքականի: Երկրորդ խաղակեսում իսրայելցիները ևս 2 անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:0: Այդուհանդերձ, մեր ֆուտբոլիստները դրանից հետո կարողացան դրսևորել կամային բարձր հատկանիշներ և փրկել հանդիպումը: Նախ Հակոբ Համբարձումյանը հաշիվը դարձրեց 3:1, ապա Հայկ Գալստյանը՝ 3:2, իսկ հանդիպման վերջակետը դրեց Վարդան Սաֆարյանը: Իսրայել Մ-19-Հայաստան Մ-19՝ 3:3: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու