«Ժամանակ». Մայրական սխրանքը, ցավոք, ավարտվեց ողբերգությամբ. նախարար
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 4-ին 23-ամյա հղի Ջուլիետա Գասպարյանը մահացավ, ով ծանր վիճակում Գյումրիից տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, ապա հուլիսի 29-ին «Էրեբունի» ԲԿ: Մեր հարցին՝ եթե ժամանակին բժիշկները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին, արդյո՞ք չէր հաջողվի փրկել կնոջ կյանքը, առավել եւս, որ նա ի սկզբանե ռիսկային վիճակում է եղել՝ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Նա վաղուց տառապում է սրտի հիվանդություններով... Չնայած ժամանակին համապատասխան բուժօգնությանը՝ կյանքը փրկել չի հաջողվել», ապա հավելեց, որ ի սկզբանե հակացուցված է եղել հղիությունը: Այսինքն՝ ի՞նչ է ենթադրում սա, չե՞ն պատժվելու բժիշկները: «Բողոքն ու մահվան դեպքը դեռ չեն նշանակում բժշկի մեղք»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել