Սերժ Սարգսյանը կրկին մեկնել է արձակուրդի
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը կրկին մեկնել է «կարճատև» արձակուրդ և Հայաստան կվերադառնա օգոստոսի 13-ին: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողության մասնակցելուց հետո կրկին մեկնել է Շվեյցարիա՝ իր ընդհատված արձակուրդն այնտեղ շարունակելու համար:
Նշվում է նաև, որ Սարգսյանն ինչ-որ ժամանակահատված հնարավոր է անցկացնի իր սիրելի Մոնակոյում, ուր ավանդաբար այցելում է իր «կարճատև» արձակուրդների ժամանակ:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը փաստացի ոչ թե կարճատեւ, այլ լիարժեք արձակուրդ է անցկացնելու: Իսկ այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի նստավայրից խուսափում են ասել, որ նա երեքշաբաթյա արձակուրդ է մեկնում, թերեւս մեկ հանգամանքով է պայմանավորված. որպեսզի Հայաստանի բնակչության զայրույթը չշարժեն: Առանց այդ էլ մեր երկրում խնդիրներն օրեցօր ավելանում են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել