Գվարդիոլան` «Ռեալի» նկատմամբ հաղթանակի մասին
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Audi Cup ընկերական մրցաշարում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը:
«Շատ կարևոր էր «Ռեալին» գնդակից զրկելը: Բացի դա մենք 18-19 հարված կատարեցինք դեպի մրցակցի դարպասը: «Ռեալի» ֆուտբոլիստների խաղամակարդակը նկատելի էր, սակայն դաշտը վատ վիճակում էր և ֆուտբոլիստները ստիպված էին շատ ուժ ծախսել: Վասկեսի և Չերիշևի հետ «Ռեալը» հիանալի էր կազմակերպում խաղը պաշտպանությունում», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակել է Ռոբերտ Լևանդովսկին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու