Ցավալի է, որ պարտվեցինք. Բենիտեսը` «Բավարիայի» հետ խաղի մասին
Սպորտ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը մեկնաբանել է Audi Cup ընկերական մրցաշարի եզրափակչում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (0:1):
«Գվարդիոլայի թիմն արդեն հիմա կարգավորված մեխանիզմ է: Մենք խաղացինք շատ լավ թիմի դեմ: Սա կարևոր փորձ էր հատկապես երիտասարդ խաղացողների համար: Ցավալի է, որ պարտվեցինք: Մրցակցի դարպասների մոտ վտանգավոր պահ ստեղծլու համար մեզ չբավականացրեց գնդակի վերահսկումը: Որոշ պահեր եղան, սակայն «Բավարիային» հաղթելու համար դա բավական չէ: Երկու խաղ` երկու օրվա ընթացքում այնքան էլ հեշտ չէ: Այդ պատճառով էլ փոխարինեցինք Պեպեին, նա փոքր վնասվածք ուներ և չէի ցանկանում ռիսկի գնալ: Ճիշտ չէր լինի նույն կազմով խաղալ, որով և նախորդ խաղում: Մեզ համար կարևորը խաղացողներն են: Մեր գլխավոր նպատակը աշխատելն է` պաշտպանելով կազմը: Լավ թիմ ունենք, սակայն բաերելավել միշտ էլ կարելի է: Տրանսֆերային պատուհանը բաց է մինչև օգոստոսի 31-ը», – Բենիտեսի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու