«Կարգավորիչ գիլյոտին»-ի արդյունքում բիզնեսի համար կկրճատվի 40 մլն դոլարի ծախս
Տնտեսություն
«Կարգավորիչ գիլյոտին» ծրագրով ընդունված իրավական ակտերի և որոշումների արդյունքում Հայաստանի բիզնես ոլորտի աշխատանքային գործունեության համար կրճատվել է շուրջ 40 միլիոն դոլարի գործընթաց։ Այդ մասին նշեց «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական կազմակերպության տնօրեն Արմեն Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ բիզնեսի վերաբերյալ օրենսդրական ակտերի վերանայման արդյունքում հնարավոր է եղել կրճատել գործարարների ժամանակը՝ տարեկան 4648-ից հասցնելով 1972-ի։ «Ընդհանուր առմամբ, ընդունվելիք իրավական ակտերի և բոլոր որոշումների արդյունքում, գործարարների ծախսերը կկրճատվեն մոտ 40 միլիոն դոլարով»,- ասաց Եղիազարյանը։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց իրականացվող քայլերը և նշեց, որ կառավարությունը պետք է շարունակի բիզնեսի կյանքը թեթևացնելուն և ակտիվացնելուն ուղղված ծրագրերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)