Orange-ը ներկայացնւմ է Libon հավելվածը
Այլ
Այսօր Orange-ը հայտարարեց հայաստանյան շուկայում Libon-ի մեկնարկի մասին, որը բջջային հավելված է Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոների համար, և որը հաղորդակցման համապարփակ հնարավորություններ է առաջարկում: Libon հավելվածը հայաստանյան օգտագործողներին հնարավորություն կտա զանգեր կատարել HD որակով, ունենալ հաղորդագրություններ գրելու և ստանալու հարմարավետ ինտերֆեյս եւ անհատականացված տեսա-ձայնային հաղորդագրություններ թողելու հնարավորություն՝ ամենը մեկ պարզ եւ հարմար բջջային հավելվածից:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի այն հարցին, թե մյուս հավելվածներից ինչո՞վ է տարբերվում Libon-ը և ի՞նչ նոր հնարավորություններ է ընձեռում բաժանորդներին, Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասաց.
«Ամենաառաջինը, որ թերևս պետք է նշել, ի տարբերություն այլ հավելվածների, որոնք առաջարկում են անվճար զանգեր միայն համայնքի ներսում, այսինքն նրանց, ովքեր նույնպես ունեն այդ բջջային հավելվածները և եթե այդ հավելվածներից դուրս՝ քաղաքային կամ բջջային համարներով եք զանգում դրանք վճարովի են, ապա այս պարագայում` Orange-ի բաժանորդները կունենան հնարավորություն անվճար զանգահարելու բջջային, քաղաքային ցանցերը և արտերկիր անվճար»:
Այս ծառայությունն արդեն օգտագործվում է ավելի քան 100 երկրների օգտատերերի կողմից և արդեն ստացել է վերջիններիս բարձր գնահատականը:
6 շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր Orange բաժանորդ՝ ինչպես ներկա բաժանորդները, այնպես էլ նրանք, ովքեր կմիանան այս մեծ ընտանիքին, հնարավորություն կունենան ստանալու այս հավելվածը 30 անվճար միջազգային րոպեներով:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել