Քիթ Ռիչարդսը The Beatles-ի ութերորդ ալբոմն անվանել է անիմաստ աղբ
Այլ
Բրիտանացի կիթառահար եւ The Rolling Stones ռոք-խմբի երգերի հեղինակ Քիթ Ռիչարդսը The Beatles-ի ութերորդ ալբոմն անվանել է անիմաստ աղբ: Esquire հանդեսին տված հարցազրույցում այսպիսի գրախոսական Է երաժշտից ստացել Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ձայնասկավառակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«The Beatles-ը գերազանց Էին հնչում, երբ նրանք The Beatles Էին: Բայց այս երաժշտության մեջ հիմք չկա: Կարծում եմ, որ նրանք «գլուխները կորցրել են»: Ոմանք կարծում են, որ Sgt. Pepper-ը հանճարեղ ալբոմ Է, իսկ ես այն կարծիքին եմ, որ դա անիմաստ աղբ Է»,-պարզաբանել է կիթառահարը:
Ռիչարսի կարծիքով՝ The Rolling Stones-ի երաժշտությունը ժամանակի փորձությունն ավելի լավ Է անցել, քան The Beatles-ի գործերը: Երաժիշտը «բիթլների» 1967 թվականի ութերորդ սկավառակը համեմատել է «ռոլինգների» նույն այդ տարվա Their Satanic Majesties Request-ի հետ: Ռոքերը նշել Է, որ 1960-ական թվականների վերջին «բզեզները» պարզապես մոռացել են, թե ինչ են ցանկանում հասցնել հանրությանն իրենց ստեղծագործությամբ:
Լիվերպուլյան քառյակի Sgt. Pepper's Lonely Hearts Club Band սկավառակը շատ քննադատներ ամենաազդեցիկ ալբոմների շարքին են դասում ռոքի պատմության մեջ: Սկավառակի ռելիզի ժամանակվանից դրա տիրաժը գերազանցել է 30 մլն օրինակը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել