Ժան-Ժակ Բուգուհին «Շիրակից» տեղափոխվեց Վալերի Կարպինի թիմ
Սպորտ
«Շիրակի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին 3 տարվա պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տորպեդո» Արմավիրի հետ, որի գլխավոր մարզիչն է նախկինում հայտնի ռուս ֆուտբոլիստ Վալերի Կարպինը:
Ժան-Ժակ Բուգուհին «Շիրակի» կազմում հանդես է գալիս նախորդ տարվա հուլիս ամսվանից: «Շիրակի» կազմում Բուգուհին մասնակցել է 31 հանդիպման (25' Հայաստանի Բարձրագույն խումբ, 5' Եվրոպա Լիգա, 1' Հայաստանի գավաթ) և դարձել է 24 գոլի հեղինակ (21-ը' Հայաստանի Բարձրագույն խումբ, 3-ը' Եվրոպա լիգա): Հայաստանի 2014/15 մրցաշրջանում Բուգուհին 21 գոլով ճանաչվել է Առաջնության լավագույն ռմբարկու: Բուգուհին նաև ընդգրկվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ամենաարդյունավետ լեգեոներների ցուցակում, և լավագույնն է մեկ մրցաշրջանի հաշվարկով:
Հավելենք նաև, որ «Տորպեդո» Արմավիր է տեղափոխվել նաև Եվրոպա լիգայում «Շիրակի» դարպասը պաշտպանող երիտասարդ դարպասապահ Վսեվոլոդ Երմակովը: Այս մասին գրում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու