Էքստրասենսին սպանած երիտասարդը Բաղրամյանի ցուցարարներից է (լուսանկարներ)
Այլ
Ինչպես հայտնել էր ԼՈւՐԵՐ.com-ը՝ պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա հոսանքի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայի ակտիվ ցուցարարներից է եղել, բայց ոչ՝ կազմակերպչական խմբից: Բացի դա' նա Յանուս թատրոնի տնօրենն է:
Կայքի տեղեկություններով՝ Մուշեղը և Անին ծանոթներ են եղել և բավական մտերիմ հարաբերություններ են ունեցել: Բացի այդ, Մուշեղը մի քանի անգամ իր ծանոթուհու հետ է հաճախել Անիի բնակարան:
Սպանության հիմնական պատճառը եղել է գողությունը:





















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել